ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը Պեկինում բանակցություններ է վարել Չինաստանի ԱԳ նախարարի հետ
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, որն այս շաբաթ պաշտոնական այցով գտնվում է Պեկինում, Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հետ քննարկել է ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի հարաբերությունները․ տեղեկացնում է Интерфакс-ը։
Ըստ չինական կողմի՝ բանակցությունների նոր փուլի գլխավոր հարցը Սան Ֆրանցիսկոյում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի առաջնորդներ Ջո Բայդենի և Սի Ծինփինի կողմից ձեռք բերված ընդհանուր պայմանավորվածությունների կատարումն է:
Հանդիպումից առաջ Վան Ին երկու երկրների միջև հարաբերությունների կայուն զարգացման հույս է հայտնել: Սալիվանը հայտարարել է, որ կողմերը կքննարկեն Վաշինգտոնի և Պեկինի միջև վեճեր առաջացնող հարցերը։