20 Սեպ
2024
18.1° c ԵՐԵՎԱՆ
11.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արևմուտքը մեծացնում է տեղեկատվական ճնշումը Ռուսաստանի վրա. Շոյգու

Արևմուտքը մեծացնում է տեղեկատվական ճնշումը Ռուսաստանի վրա. Շոյգու

Արևմուտքը մեծացնում է տեղեկատվական ճնշումը Ռուսաստանի վրա. հայտարարել է  ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, գրում է РИА Новости-ն։

«Մեր ժողովրդի միասնությունը թուլացնելու համար մեծանում է տեղեկատվական ճնշումը, իրականացվում է հասարակական գիտակցության մանիպուլյացիա, խթանվում են բացասական սոցիալական գործընթացները, աղավաղվում է պատմությունը»,-ասել Է նա։

Շոյգուի խոսքով՝ Արևմուտքն ուժեղացրել է ռուսական հասարակությունը պառակտելու, դրանում ազգամիջյան և միջկրոնական հարաբերությունները սրելու փորձերը․ «Արևմուտքը, փորձելով պահպանել աշխարհում գերիշխանությունը, այլ պետություններին պարտադրում է կարգ, որը հիմնված է այսպես կոչված «կանոնների» վրա, կազմակերպում է գունավոր հեղափոխություններ, մշակում է ահաբեկչական խմբավորումների ստեղծումը: Բացի այդ, հենց Արևմուտքն է նպաստում ֆաշիզմի և նացիզմի վերածնմանը, ինչպես դա տեղի է ունենում Ուկրաինայում։ Այդ ամենն արվում է Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու, նրա ինքնիշխանությունը ոչնչացնելու, սեփական շահերին ստորադասելու փորձերով։ Հատուկ ռազմական գործողության անցկացման ֆոնին Արևմուտքում հատուկ ազդակ ստացան հակառուսական հռետորաբանությունը, ռուսատյացությունը, ես կասեի՝ հիստերիան մեր երկրի, մեր պատմության վերաբերյալ»,- ասել է Շոյգուն։