ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ թե՛ հայկական և, թե՛ ադրբեջանական կողմին ՌԴ-ն կոչ է անում հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի օրակարգում մտցնել Հայրենական մեծ պատերազմի պատմա-մշակութային ժառանգության պահպանման մասին կետ։ Այդ հարցը քննարկվում է աշխատանքային կոնտակտների ժամանակ Բաքվի և Երևանի հետ։ «Բաքվում հասկանում և կիսում են այն տեսակետը, որ Հայրենական պատերազմի պատմական հիշողության պահպանումը մեր երկրների սրբազան պարտքն է», – հայտարարել է Զախարովան։