Թուրքական ընդդիմադիր ազգայնական շրջանակների հետ ասոցացվող Habererk.com հրապարակվել է Ալփարսլան Գյուլերի հեղինակած «Թուրքիա-Ադրբեջան լարվածություն» վերնագրով հոդված:
Հոդվածում ներկայացվել են երկու երկրների միջև առկա տարաձայնություններն ու հակասությունները:
Ըստ Գյուլերի՝ այդպիսի տարաձայնությունների պատճառներից է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի և Ադրբեջանի տարակարծությունը:
Ադրբեջանը կողմ է որևէ քայլ չանելուն, քանի դեռ Երևանը չի կատարել իր, ըստ Բաքվի, Հայաստանի վրա ընկնող քայլերը, այն է՝ սահմանադրությունից Լեռնային Ղարաբաղի՝ հայկական հող լինելու հետ կապված արտահայտության հեռացումը, խաղաղության պայմանագրի ստորագրումը, «Զանգեզուրի միջանցքում» շինարարական աշխատանքների իրականացումը և այլն, իսկ Թուրքիան կարծում է, որ քանի դեռ իրենք քայլ չեն կատարել, Երևանը չի կարող քայլ կատարել, քանի որ Հայաստանի վարչապետի դեմ ակտիվ ընդդիմություն է առկա։
«Անկարայում տիրում է այս տեսակետը. «Քանի դեռ մենք քայլ չենք արել, Փաշինյանը թուլանում է, ծայրահեղականները՝ ուժեղանում»։ Բաքվում մտածում են՝ մեր կատարած քայլով տեղում կմնանք, երբ մենք քայլ անենք, կհանգստանան և որևէ բան չեն անի։
Քանի որ ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ Թուրքիայի քաղաքականությունը չգործադրվեց, Հայաստանի հարցում որևէ առաջընթաց չեղավ»,-գրել է Գյուլերը: