20 Սեպ
2024
16.2° c ԵՐԵՎԱՆ
11.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը

Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը

ՌԴ 235-րդ շրջանի զինվորական դատարանը պաշտպանության նախկին փոխնախարար Պավել Պոպովին ուղարկել է քննչական մեկուսարան՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով, գրում է РИА Новости-ն։

«Հետաքննության միջնորդությունը բավարարվել է, և կասկածյալ Պոպովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ մինչև հոկտեմբերի 29-ը»,– ասվում է դատարանի որոշման մեջ։

Նախկին փոխնախարարը, ըստ հետաքննության, «Պատրիոտ» այգու հաշվին կազմակերպել է շինարարական և վերանորոգման աշխատանքներ և նյութական միջոցների մատակարարում իր` քաղաքից դուրս գտնվող հողամաս։

Քննչական կոմիտեի տվյալներով ՝ 2021-2024 թվականներին Պոպովը, պատասխանատու լինելով «Պատրիոտ» այգու զարգացման, սպասարկման և աշխատանքի համար, հարստացել է այս հաստատության հաշվին ՝ գործելով aյգու տնօրեն Վյաչեսլավ Ահմեդովի և Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության նորարարական զարգացման գլխավոր վարչության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Շեստերովի հետ համատեղ ։  Դատարանը Ահմեդովին ուղարկել է քննչական մեկուսարան, իսկ Շեստերովին՝ տնային կալանքի՝ առողջական վիճակի պատճառով, երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր խարդախության համար: