20 Սեպ
2024
16.2° c ԵՐԵՎԱՆ
11.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դուրովին Ֆրանսիայում թույլատրվել է բնակվել բացառապես դատարանի կողմից թույլատրված հասցեում

Դուրովին Ֆրանսիայում թույլատրվել է բնակվել բացառապես դատարանի կողմից թույլատրված հասցեում

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի նկատմամբ քրեական վերահսկողությունը ենթադրում է, որ նա պետք է ապրի այն հասցեում, որը որոշել է դատավորը, գրում է Liberation-ը՝ վկայակոչելով Փարիզի դատախազության պարզաբանումները:

Հստակեցրել են՝ քանի որ նա տնային կալանքի տակ չէ, հետևաբար, կարող է տեղաշարժվել Ֆրանսիայի տարածքում՝ դատարանի կողմից սահմանված սահմանափակումների պահպանման պայմանով, ինչպիսիք են կանոնավոր այցելությունները ոստիկանական բաժանմունք:

Տեղափոխվելիս նա պետք է նոր հասցեն համաձայնեցնի դատավորի հետ։ Ոստիկանություն նա պետք է ներկայանա շաբաթը երկու անգամ։ Դատախազությունից նաև հայտնել են, որ Դուրովից առգրավել են բոլոր անձնագրերը։