18 Սեպ
2024
28.1° c ԵՐԵՎԱՆ
17.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՏՀ նախարարը և Իրանի դեսպանը քննարկել են Երևանում նախատեսված ԵԱՏՄ-Իրան երկխոսության նախապատրաստումը

ԵՏՀ նախարարը և Իրանի դեսպանը քննարկել են Երևանում նախատեսված ԵԱՏՄ-Իրան երկխոսության նախապատրաստումը

Օգոստոսի 28-ին տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևի և Ռուսաստանի Դաշնությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Քազեմ Ջալալիի աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողով–2024-ի հարթակում նախատեսվող ԵԱՏՄ-Իրան գործարար երկխոսության նախապատրաստման քննարկումը: Այս մասին տեղեկանում ենք ԵՏՀ պաշտոնական կայքից։

Կողմերը վստահություն են հայտնել, որ գործարար երկխոսությունը կդառնա համաժողովի առանցքային միջոցառումներից մեկը և թույլ կտա բացահայտել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին նոր համաձայնագրի լույսի ներքո Միության երկրների բիզնեսի առևտրատնտեսական կապերի խորացման հնարավորությունները իրանական ընկերությունների հետ․

Բացի այդ, հանդիպման մասնակիցները տեղեկություններ են փոխանակել ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագրի վավերացման ընթացքի և ընթացիկ և հաջորդ տարի Իրանի հետ ԵՏՀ փոխգործակցության զարգացման ծրագրերի մասին:

Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում։