ABCMEDIA
Ռուսաստանի շահերը ճնշել անհնար է, այդ շահերի հետ պետք է հաշվի նստել. Պուտինը՝ Բայդենի հայտարարության մասին

Ռուսաստանի շահերը ճնշել անհնար է, այդ շահերի հետ պետք է հաշվի նստել. Պուտինը՝ Բայդենի հայտարարության մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր
Պուտինը «Россия 24»-ի եթերում արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանն,
ըստ որի վերընտրվելու դեպքում ինքը կմիավորի Եվրոպան՝ Ռուսաստանի նախագահին ճնշելու
համար։ Ի պատասխան՝ Պուտինը նշել է, որ Ռուսաստանը շահերը ճնշել անհնար է։

«Կարծում եմ՝ խնդիրն
իմ անձի մեջ չէ։ Խնդիրը մեր երկրի շահերն են։ Իսկ Ռուսաստանի շահերը ճնշել անհնար է,
այդ շահերը պետք է հաշվի առնվեն»,- ասել է Պուտինը։