Բրյուսելում ահաբեկչական վտանգի ամենաբարձր մակարդակ է սահմանվել
այն բանից հետո, երբ անհայտ անձը կրակ է բացել՝ սպանելով երկու մարդու. գրում է
DW-ի ռուսական ծառայությունը։ Բելգիայի դատախազության ներկայացուցիչը քաղաքացիներին
կոչ է արել մնալ տներում՝ մինչև սպառնալիքի վերացումը:
Նշվում է, որ հարձակման հեղինակը կարող է կապ ունենալ «Իսլամական
պետություն» ահաբեկչական խմբավորման հետ:
Ահաբեկչին հաջողվել է փախուստի դիմել ու թաքնվել, այժմ նրան որոնում
է ոստիկանությունը:
Ըստ պաշտոնական վարկածի՝ հարձակման թիրախում Շվեդիայի քաղաքացիներ
են եղել: Հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 19։00-ից սահմաններում
ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Բելգիա-Շվեդիա հանդիպման մեկնարկից առաջ։
Ֆուտբոլային հանդիպումը կիսատ է մնացել: