Ռուսական և ադրբեջանական կողմերը բանակցում են օկուպացված Արցախում ականազերծման համաձայնեցման շուրջ
Ռուսական խաղաղապահ
զորախումբը շարունակում է Արցախում առաքելության իրականացումը։ Այս մասին տեղեկանում
ենք ՌԴ ՊՆ տեղեկագրից։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության, Ադրբեջանի Հանրապետության ականազերծման գործակալության
և Ադրբեջանի զինված ուժերի ինժեներական զորքերի ներկայացուցիչների միջև բանակցություններ
են վարվել տարածքի համատեղ հումանիտար ականազերծման հարցերը համաձայնեցնելու շուրջ։
Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է՝
ուղղված խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանը և մարդասիրական իրավունքի պահպանմանը-ասված
է տեղեկագրի մեջ։