ABCMEDIA
Ռուսական և ադրբեջանական կողմերը բանակցում են օկուպացված Արցախում ականազերծման համաձայնեցման շուրջ

Ռուսական և ադրբեջանական կողմերը բանակցում են օկուպացված Արցախում ականազերծման համաձայնեցման շուրջ

Ռուսական խաղաղապահ
զորախումբը շարունակում է Արցախում առաքելության իրականացումը։ Այս մասին տեղեկանում
ենք ՌԴ ՊՆ տեղեկագրից։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության,  Ադրբեջանի Հանրապետության ականազերծման գործակալության
և Ադրբեջանի զինված ուժերի ինժեներական զորքերի ներկայացուցիչների միջև բանակցություններ
են վարվել տարածքի համատեղ հումանիտար ականազերծման հարցերը համաձայնեցնելու շուրջ։

Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է՝
ուղղված խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանը և մարդասիրական իրավունքի պահպանմանը-ասված
է տեղեկագրի մեջ։