Բաքվի դատարանում տեղի է ունենում Հաքարիի ադրբեջանական անցակետից
գերեվարված Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը։
Նրա փաստաբան Նաթիգ Բեյբալաևը առողջական խնդիրների պատճառով հրաժարվել
է նրա պաշտպանությունից։
Խաչատրյանին նոր պաշտպան է նշանակվել։
Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանն առևանգվել էր Կարմիր խաչի
միջազգային կոմիտեի մեքենայից՝ բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվելու ճանապարհին։
Ադրբեջանը նրան շինծու մեղադրանք է առաջադրել։