«Պատասխանատվությունն իմն է»․ Իսրայելի հակահետախուզության ղեկավարն իր վրա է վերցրել ՀԱՄԱՍ-ի գրոհը չկանխելու պատասխանատվությունը
Իսրայելի անվտանգության
գլխավոր ծառայության (հակահետախուզություն) տնօրեն Ռոնեն Բարն իր վրա է վերցրել իսրայելական
հետախուզության ձախողման պատասխանատվությունը․ խոսքը ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակման
վերաբերյալ տեղեկություններ չունենալու և դրան պատրաստ չլինելու մասին է, գրում է իսրայելական
Ynet լրատվականը։
Այդ մասին հակահետախուզության տնօրենը գրավոր հայտարարություն է արել՝ համապատասխան
բովանդակությամբ նամակ ուղարկելով Իսրայելի անվտանգության գլխավոր ծառայության աշխատակիցներին։
«Որպես կառույցի ղեկավար,
ընդունում եմ․ պատասխանատվություն իմն է»,- գրել է նա՝ փաստելով, որ իսրայելական հետախուզությանը
չի հաջողվել կանխել ՀԱՄԱՍ-ի գրոհը։