21 Դեկ
2024
-0.1° c ԵՐԵՎԱՆ
2.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի միջուկային ծրագրի վերսկսումը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է

Իրանի միջուկային ծրագրի վերսկսումը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է

Իրանի միջուկային ծրագրի վերսկսումը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է։

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կապ է պահպանում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի մասնակիցների, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ՝ բանակցությունների վերսկսման համար կապի ուղիները պահպանելու համար։

Այս մասին Irna գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոն։

Նրա խոսքով՝ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, որպես համակարգող, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի համաձայն, կապի մեջ է իրանցի գործընկերների և գործարքի բոլոր կողմերի, ինչպես նաև Միացյալ Նահանգների հետ՝ բաց պահելու հաղորդակցության ուղիները իրանական միջուկային ծրագրի շուրջ բովանդակալից բանակցությունների վերսկսման համար։