17 Սեպ
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
8.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Microsoft-ի օգտատերերը ԱՄՆ-ից բողոքում են աշխատանքային լայնածավալ խափանումներից

Microsoft-ի օգտատերերը ԱՄՆ-ից բողոքում են աշխատանքային լայնածավալ խափանումներից

Microsoft-ի օգտատերերը Միացյալ Նահանգներից բողոքում են աշխատանքային լայնածավալ խափանումներից՝ համաձայն Downdetector կայքի տվյալների, որը վերահսկում է համացանցում հայտնի ռեսուրսների խափանումներն ու անջատումները։

Ստացվել է ավելի քան 20 հազար հաղորդագրություն Microsoft 365-ի ձախողումների մասին և ընդհանուր առմամբ ավելի քան 6,5 հազար մեկնաբանություն Teams, Store և Outlook-ի աշխատանքի վերաբերյալ: Բողոքները հիմնականում գալիս են ԱՄՆ-ից։

«Մենք ուսումնասիրում ենք մի խնդիր, որը կարող է խանգարել օգտվողներին մուտք գործել Microsoft 365 որոշ ծառայություններ», –  ասված է Microsoft-ի սոցիալական մեդիայի X-ում։