Microsoft-ի օգտատերերը Միացյալ Նահանգներից բողոքում են աշխատանքային լայնածավալ խափանումներից՝ համաձայն Downdetector կայքի տվյալների, որը վերահսկում է համացանցում հայտնի ռեսուրսների խափանումներն ու անջատումները։
Ստացվել է ավելի քան 20 հազար հաղորդագրություն Microsoft 365-ի ձախողումների մասին և ընդհանուր առմամբ ավելի քան 6,5 հազար մեկնաբանություն Teams, Store և Outlook-ի աշխատանքի վերաբերյալ: Բողոքները հիմնականում գալիս են ԱՄՆ-ից։
«Մենք ուսումնասիրում ենք մի խնդիր, որը կարող է խանգարել օգտվողներին մուտք գործել Microsoft 365 որոշ ծառայություններ», – ասված է Microsoft-ի սոցիալական մեդիայի X-ում։