ABCMEDIA
Չեմ կարծում, որ Հայաստանի շահերից է բխում ինչ-որ կերպ դադարեցնել անդամակցությունը ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին ՀԱՊԿ-ին․ Պուտին

Չեմ կարծում, որ Հայաստանի շահերից է բխում ինչ-որ կերպ դադարեցնել անդամակցությունը ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին ՀԱՊԿ-ին․ Պուտին

Հայաստանի անդամակցության դադարեցումը ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին չի
բխում ՀՀ-ի շահերից. այս մասին հայտարարել է ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ կապով քաղաքացիների
և լրագրողների հետ շփման ժամանակ:

«Չեմ կարծում, որ Հայաստանի շահերից է բխում ինչ-որ կերպ դադարեցնել
անդամակցությունը ԱՊՀ-ին, ԵվրԱզԷՍ-ին, ՀԱՊԿ-ին, թեպետ ի վերջո, դա պետության ընտրությունն
է»,- ասել է նա և հավելել՝ ՌԴ-ն  կարծում է,
որ  Հայաստանի բացակայությունը ընդհանուր միջոցառումներին պայմանավորված է
Հայաստանում ընթացող ներքին գործընթացներով և կապված չէ այս ինտեգրացիոն կառույցներում
աշխատելու ցանկության կամ դրա բացակայության հետ։