Մոսկվան պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններն ու խաղաղության պայմանագրի նախապատրաստումը․ Պուտին
Մոսկվան պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության
պայմանագրի ստորագրմանը և կարող է իր հարթակը տրամադրել բանակցությունների համար. հայտարարել
է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Օրակարգում խաղաղության պայմանագրի նախապատրաստումն է՝ վերջ դնելու
այս երկարատև հակամարտությանը: Ռուսական կողմը, իհարկե, պատրաստ է մեր գործընկերներին
հնարավոր աջակցություն ցուցաբերել այդ հարցում. մասնավորապես, մենք կարող ենք բանակցություններ
կազմակերպել Մոսկվայում»,- ասել է Պուտինը ուրբաթ օրը Բիշքեկում կայացած ԱՊՀ երկրների
ղեկավարների խորհրդի նիստում։
Երկրի ղեկավարը նշել է, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ
ցանկացած ձևաչափով՝ այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և փորձագետների
ձևաչափով։
ՌԴ նախագահը նաեւ հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի
հետ նախօրեին կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են ղարաբաղյան կարգավորման եւ ընդհանրապես
հայ-ադրբեջանական հակամարտության հարցեր։