Շվեյցարացի պատգամավորը հարցադիմում է ուղղել երկրի գործադիր իշխանությանն՝ Արցախահայերի վերադարձի և իրենց իրավունքների վերականգնման վերաբերյալ
Այսօր Շվեյցարիայի Ազգային Խորհրդարանի հայամետ պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելը ևս 15 այլ պատգամավորների ստորագրությամբ գրավոր հարցադիմում է ուղղել Շվեյցարիայի գործադիր իշխանությանն՝ Արցախահայերի վերադարձի և իրենց իրավունքների վերականգնման վերաբերյալ։ Եկող երկուշաբթի, սեպտեմբերի 23-ին գործադիրն արդեն խորհրդարանի ամբիոնից պետք է պատասխանի հետեւյալ հարցերին.
– Արդյո՞ք Շվեյցարիան ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հայերի հայրենիք վերադառնալու և այնտեղ իրենց ինքնորոշման իրավունքն իրացնելու իրավունքը։
– Արդյո՞ք COP29-ում շվեյցարական պատվիրակությունը մտադիր է բարձրացնել Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումների և նրա բնակիչների վերադարձի իրավունքի հարցը: