
Ճապոնիայում ջրհեղեղի պատճառով տարհանվել է 131 հազար 400 մարդ
Ջրհղեղի պատճառով Ճապոնիայում տարհանում է հայտարարվել։ Աղետն առաջացրել է գետերի վարարումներ, սողանքներ, էլեկտրաէներգիայի մատակարարման և բջջային կապի ընդհատումներ։
Այս պահին հաղորդվում է մեկ զոհի և վեց անհետ կորածի մասին:
Հոնսյու կղզու արևմուտքում գտնվող յոթ քաղաք և բնակավայր ենթակա են տարհանման, հայտնում է NHK հեռուստաալիքը։