Ռուբեն Վարդանյանը կապ է հաստատել ընտանիքի հետ ու ասել, որ լավ վիճակում է․ News.am
Սեպտեմբերի 26-ին Լաչինի միջանցքում Ադրբեջանի իշխանությունները
առաջինը ձերբակալել են ռուսաստանցի գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
Վարդանյանը հետագայում կալանավորվել է 4 ամսով։ Օրեր առաջ Բաքվի վերաքննիչ դատարանը
մերժեց Վարդանյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հայցը։ NEWS.am-ի թղթակիցը զրուցել
է Արցախի նախկին պետնախարարի որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ։
-Դուք տեղեկություն ունե՞ք Ռուբեն Վարդանյանի մասին։ Կարողացա՞ք
կապ հաստատել նրա հետ։
-Այո, երեկ և անցած երեքշաբթի նա զանգել է մայրիկիս, ես ներկա չեմ
եղել։ Ինչքան հասկացա՝ զանգը շատ կարճ է եղել։ Նա ասել է, որ լավ վիճակում է: Այլ մանրամասներ
չեն քննարկել։ Նա ասել է, որ կարոտում է: Մենք էլ նրան ենք կարոտում:
-Նա չի խնդրե՞լ ինչ-որ բան փոխանցել:
-Որքան գիտեմ՝ ոչ։ Պարզապես խնդրել է, որ հոգ տանենք բոլոր նրանց
մասին, որոնք ներկայումս տուժում են այս ամբողջ իրավիճակից:
-Նրան այցելե՞լ են Միջազգային Կարմիր Խաչի ներկայացուցիչները։
-Ես նման տեղեկություն չունեմ, բայց գիտեմ, որ ներկայացուցիչները
(ԿԽՄԿ-խմբ.) կապվել են մորս հետ և ասել, որ ցանկանում են կապ հաստատել նաև հորս և մյուսների
հետ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։