09 Դեկ
2024
8° c ԵՐԵՎԱՆ
7.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիան կավելացնի աջակցությունը լիբանանյան բանակին՝ Իսրայելի հարձակումների պատճառով

Ֆրանսիան կավելացնի աջակցությունը լիբանանյան բանակին՝ Իսրայելի հարձակումների պատճառով

Ֆրանսիան կավելացնի աջակցությունը լիբանանյան բանակին իսրայելական հարվածների ֆոնին, ինչպես նաև 10 միլիոն եվրո մարդասիրական օգնություն կհատկացնի Բեյրութին․ հայտարարել է  հանրապետության արտաքին գործերի նախարար  Ժան-Նոել Բարոն։

«Մենք կուժեղացնենք մեր աջակցությունը բանակին՝ Լիբանանի ներքին անվտանգության ու միասնության երաշխավորին»,- ասել է նա Բեյրութում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է  Ֆրանսիայի ԱԳՆ X-ի պաշտոնական միկրոբլոգում։

Նա կրկին կոչ է արել Իսրայելին դադարեցնել կրակը։

«Ես կոչ եմ անում Իսրայելին զերծ մնալ ցանկացած ցամաքային ներխուժումից և դադարեցնել կրակը, և կոչ եմ անում «Հեզբոլլահին» անել նույնը և զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է ապակայունացնել տարածաշրջանը», – ասել է նախարարը։