21 Դեկ
2024
-0.5° c ԵՐԵՎԱՆ
1.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եղնիկները «հարձակվել են» շոտլանդական գյուղի վրա

Եղնիկները «հարձակվել են» շոտլանդական գյուղի վրա

Եղնիկները բնակություն են հաստատել շոտլանդական գյուղերից մեկում և հրաժարվում են հեռանալ. գրում է Daily Mail-ը։ Տեղի բնակիչները գոհ չեն նման իրավիճակից։

Ինչպես պատմել են Լոչինվեր գյուղի բնակիչները, եղնիկներն այնտեղ են հայտնվել իրենց կերակրած զբոսաշրջիկների պատճառով։ Այժմ մշտական սննդի սովոր կենդանիները կտրուկ ավելացրել են իրենց պոպուլյացիան և չեն ցանկանում հետ գնալ անտառ։

Մարդիկ բողոքում են, որ եղնիկները կարող են վնասել մեքենաներն ու այգիները, իսկ երբ բնակիչները փորձում են նրանց քշել իրենց սեփական տարածքներից, կենդանիները դառնում են ագրեսիվ։ Բացի այդ, գյուղի «հյուրերը» տզեր են կրում և կարող են վտանգավոր հիվանդությունների տարածման պատճառ դառնալ:

Տեղի իշխանությունները փորձել են եղնիկներին պահել հատուկ ցանկապատերի հետևում, սակայն դա չի ստացվել: