
Եգիպտոսը փակել է Գազայի և Իսրայելի հետ սահմանները
Գազայի
և Եգիպտոսի սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետի մերձակա տարածքը ռմբակոծության է ենթարկվել։
Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով միանգամից 3 աղբյուրի Եգիպտոսի
անվտանգության ուժերից և 1
ականատեսի։
Անցակետին հարված էր հասցվել նաև հոկտեմբերի 9-ին, ինչը մասամբ խաթարել էր սահմանի
հատման գործընթացը։
The National News պարբերականն իր հերթին տեղեկացնում է, որ Եգիպտոսը փակել է Գազայի
հատվածի և Իսրայելի հետ սահմանային անցակետերը, իսկ Եգիպտոսի անվտանգության ոլորտի
պաշտոնյաները հայտնել են սահմանին ուժեղացված պարեկություն իրականացնելու մասին։