Տիգրան Ավինյանն ընտրվեց քաղաքապետ
Երևանի նորընտիր ավագանու
նիստի ընթացքում քաղաքապետ ընտրվեց առաջադրված միակ թեկնածուն՝ «Քաղաքացիական պայմանագիր»
կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Ավինյանը:
Նիստին մասնակցում
էին «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Հանրային ձայն» կուսակցությունները՝
37 ավագանու անդամ։
Ավինյանի օգտին քվեարկեց
32 անդամ, դեմ էին 5-ը։
Անդրանիկ Թևանյանի
գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքը և «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի առաջին
համարը Հայկ Մարությանն էր, բոյկոտել էին նիստը։