Մենք աջակցում ենք, բայց չենք մասնակցում Պաղեստինի պատասխան գործողություններին․ Նասեր Քանանի
Մենք աջակցում ենք Պաղեստինին, բայց չենք մասնակցում Պաղեստինի
պատասխան գործողություններին․ լրագրողներին
ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության հայտարարության մեջ ասված է նաև, որ Իրանի
դերի մասին խոսելը նպատակ ունի փաստերից շեղել հանրային կարծիքը և արդարացնել Իսրայելի
ապագա հնարավոր գործողությունները։
«Պաղեստինի Դիմադրության ընդունած որոշումները լիովին
ինքնուրույն են եւ համապատասխանում են պաղեստինցի ժողովրդի օրինական շահերին։»,- նշվել
է հաղորդագրությունում։ Պաղեստինցիներն ունեն անհրաժեշտ կարողություն և կամք՝ պաշտպանելու
իրենց ազգը և վերականգնելու իրենց իրավունքները՝ առանց Թեհրանի որևէ օգնության»,-ընդգծել
է Քանանին: