17 Նոյ
2024
7.2° c ԵՐԵՎԱՆ
7.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեությունը իրեն չի սպառել. ՌԴ փոխարտգործնախարար

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեությունը իրեն չի սպառել. ՌԴ փոխարտգործնախարար

Ռուսական խաղաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում
է պահանջված մնալ, քանի որ հակամարտությունը դեռ ավարտված չէ. այս մասին հայտարարել
է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ РБК-ին
տված հարցազրույցում:

«Ենթադրում եմ, որ հակամարտությանը վերջակետ դեռ չի դրվել: Ղարաբաղի
շատ բնակիչներ իրենց համար դժվար որոշում են ընդունել՝ լքել այդ վայրերը: Սակայն կարծում
եմ, որ ռուս խաղաղապահ կոնտինգենտի ներկայությունն ավելի քան պահանջված է մնում»,-ասել
է նա:

Գալուզինը հիշեցրել է, որ ռուս խաղաղապահները «հսկայական դեր» են
ունեցել սեպտեմբերի 20-ի հրադադարի հաստատման հարցում և օգնություն են ցուցաբերել բնակչությանը՝
մինչև Արցախից դուրս գալը:

Նա նշել է, որ Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների
միջև շփումներ են անցկացվում նաև ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչների
մասնակցությամբ։ Իսկ Ղարաբաղի հետագա զարգացման հետ կապված մի շարք բարդ հարցեր նույնպես
լուծվում են ղարաբաղահայության ներկայացուցիչների և Ադրբեջանի իշխանությունների միջև՝
ռուս խաղաղապահների աջակցությամբ։

 «Մեր կոնտինգենտի դերը պահանջված է, և կարծում
եմ, որ ապագայում դա նույնպես անհրաժեշտ կլինի։ Նախ, մնում է հարցը, որ այնտեղ մնացած
ղարաբաղցիներն իրենց հանգիստ զգան։ Չի կարելի բացառել, որ այսօր Ղարաբաղից հեռացածներից
ոմանք ինչ-որ փուլում որոշեն վերադառնալ։ Իսկ խաղաղապահների առկայությունը այս մարդկանց
համար կդառնա հանգստության լրացուցիչ գործոն։ Այնպես որ, ես չէի ասի, թե Ղարաբաղում
ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեությունը սպառել է իրեն։ Մոսկվայի և Բաքվի
միջև հաստատված խողովակներով կքննարկվեն և կլուծվեն կոնտինգենտի հետագա ներկայության
եղանակները»,-ասել է նա։