ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար
Արման Թաթոյանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները
սեպտեմբերի 19֊ին թիրախավորել քաղաքացիական բնակավայրերը:
«Այս տեսանյութը վերաբերում է Արցախի Չարեքտար գյուղին: Տարբեր
փոքր տեսանյութերի հավաքագրումով կարողացել ենք հիմնավորել, որ ադրբեջանական զինված
ծառայողները կրակոցներ են արձակել քաղաքացիական տների ուղղությամբ՝ ակնհայտ իմանալով,
որ գյուղերի ու քաղաքների տներում մնացել են խաղաղ բնակիչներ:
Պատահական չէ, որ Արցախի նկատմամբ ադրբեջանական վերջին հարձակումներով
սպանվել է 18 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 6 երեխա»,-գրել է Թաթոյանը:
Տեսանյութն՝ այստեղ։