ԱԱԾ «ներկայացումը» դպրոցում․ ուսուցիչը կալանավորված է, երեխաները՝ վախեցած
ԱԱԾ հերթական շոու-ն էր, թե՞ մանկապղծության դեպքի բացահայտում․ Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան համար 20 դպրոցի ուսուցիչը 2 ամսով կալանավորվել է՝ անչափահասի նկատմամբ անառակաբարո արարք կատարելու մեղադրանքով։ Նրան ձերբակալել են դպրոցում՝ աշակերտների աչքի առաջ։ ԱԱԾ աշխատակիցներն ուսուցչին տապալել են գետնին, մազերից քաշելով ձերբակալել։ Վայելեք այս կինոն,-հատուկ գործողության իրականացման ժամանակ դիմելով դասարանի երեխաներին՝ ասել են ԱԱԾ աշխատակիցները։ Ամեն դեպքում այսպես են պնդում ականատեսներն ու երեխաների ծնողները: Լուրը կայծակնային արագությամբ տարածվեց ու մեծ արձագանք ստացավ։ Բոլորն սկսեցին քննադատել ԱԱԾ գործելաոճը՝ պնդելով, որ երեխաները սթրեսի են ենթարկվել։ ԱԱԾ գործողությունները քննադատում է նաև իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։