Իսրայելի դեմ պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի իրականացրած հարձակումից հետո
ԱՄՆ-ը ավիակիներ, ռազմանավեր ու ինքնաթիռներ է մոտեցնում Միջերկրական ծովի արևելյան
ափերին:
Պաշտոնական Վաշինգտոնը հայտարարել է նաև Իսրայելին լրացուցիչ զինամթերք,
ինչպես նաև 8 մլրդ դոլարի աջակցություն տրամադրելու մասին:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը տեղի ունեցածն «աննախադեպ
և սարսափելի» է որակել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Գազայի հատվածից հազարավոր
հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ: Պաշտոնական տեղեկություններով՝ Իսրայելում
զոհվել է ավելի քան 700 մարդ, 100-ը գերեվարվել են, իսկ վիրավորների թիվն անցել է
2000-ը: