
Զինված միջադեպ` Գորիսում. սպանվածը Առուշ Առուշանյանի վարորդն է. ի՞նչ է հայտնի դեպքի մասին
Գորիսում, ըստ նախնական տեղեկությունների, նռնակի պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր. ABC Media-ին տեղեկացրել են ՆԳ նախարարությունից։
Քրեական ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
24news-ի տեղեկություններով` միջադեպի ընթացքում սպանվել է Առուշ Առուշանյանի վարորդը, երկար ժամանակ Հայաստանում չբնակված նրա հեռավոր բարեկամը, ում հետ էլ եղել է վեճը, ինչպես նաև Արցախից դուրս եկած մի երիտասարդ վիրավորվել է, այժմ նրան վիրահատում են:
Ողբերգական միջադեպը կենցաղային պատճառ ունի, Առուշանյանն այս թեմայի հետ կապ չունի:


