
ԿԽՄԿ-ն հայ գերիներին վերջին անգամ մարտին է տեսակցել․ ABCmedia-ն զրուցել է Զառա Ամատունու հետ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Բաքվում պահվող հայ գերիներին տեսակցել է մարտին․ ABCmedia-ի հետ զրույցում ասել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հանրային կապերի ղեկավար Զառա Ամատունին։
Հարցին՝ ԿԽՄԿ-ի Բաքվի ներկայացուցչությունը փակվելուց հետո ինչպե՞ս են ապահովելու հայ գերիների հետ կապը, Ամատունին պատասխանեց․
«Մեր կազմակերպությունը իշխանությունների հետ բանակցում է, որպեսզի որոշակի հարցերում ունենա շարունակական ներկայություն և աջակցություն։ Թե ինչ ձևաչափով է այն իրականացվելու, չեմ կարող ասել»,- նշել է Ամատունին։
Հիշեցնենք՝ 2025 թվականի մարտին Բաքվի պետական լրատվամիջոցներից հայտարարեցին՝ Բաքուն չի երկարաձգում պայմանագիրը ԿԽՄԿ-ի հետ։ Ըստ Բաքվի՝ միջազգային կառույցի կարիքն այլևս չունեն։