14 Հուլ
2026
37° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ ռազմագերին Բաքվի բանտում պայքարում է իր կյանքի համար. փաստաբան

Հայ ռազմագերին Բաքվի բանտում պայքարում է իր կյանքի համար. փաստաբան

Հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը ադրբեջանական բանտում պայքարում է իր կյանքի համար․ ահազանգում է փաստաբան Լուսիանա Մինասյանը։

«Մկրտչյանի լեյկոցիտների քանակը 14.27 է՝ նորմայից գրեթե կրկնակի բարձր, ինչն ուղեկցվում է զանգվածային բորբոքմամբ։

Սրտի ծանր վնաս. ձախ փորոքի հիպերտրոֆիա+դիաստոլիկ դիսֆունկցիա+աորտայի անբավարարություն, կրկնվող գլխացավեր, գլխապտույտ, կրծքավանդակի ցավ և արյան բարձր ճնշում. այս ամենը թաքնված է պաշտոնական «կայուն վիճակի» մասին զեկույցում։ Սա 2020 թվականի ռազմագերու նկատմամբ դիտավորյալ բժշկական անփութություն է:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեից չեն կարող տեսակցել Լյուդվիգ Մկրտչյանին։

Խնդրում եմ՝ գործեք հիմա։ Պահանջեք անկախ բժիշկներ և անհապաղ խնամք»,- նշել է փաստաբանը։

Հիշեցնենք՝ Բաքվի ռազմական դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանին։ Ըստ «մեղադրանքի»՝ Արցախյան առաջին պատերազմում նա կտտանքների է ենթարկել ադրբեջանցիներին, ինչպես նաև այլ հանցագործություններ կատարել ադրբեջանական բանակի դեմ։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026