
Մոսկվան Երևանի հետ կապի մեջ է, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի հարցով. Պեսկով
Մոսկվան կապի մեջ է Երևանի հետ, այդ թվում՝ կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի հարցով․ այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք կապի մեջ ենք Հայաստանի գործընկերների հետ։ Եվ քանի որ Կարապետյանը նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, ապա համապատասխան շփումներն իրականացվում են։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Հայաստանում «հեղաշրջման փորձը» կանխելու մասին՝ Երևանի ներքին գործն է», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե Կարապետյանի գործով Մոսկվան արդյոք կապ ունի Երևանի հետ: