17 Ապր
2026
5° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քրեական աստիճանակարգության կարգավիճակ տալու կամ ստանալու մեղադրանքով մեկ օրում կալանավորվել է երկու անձ

Քրեական աստիճանակարգության կարգավիճակ տալու կամ ստանալու մեղադրանքով մեկ օրում կալանավորվել է երկու անձ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 20-ին Անաստաս Միկոյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Երևան քաղաքում հաշվառված 33-ամյա մի տղամարդու. տեղեկացնում է  ՆԳն ոստիկանությունը։

«Նա հունվարի 7-ից հետախուզվում էր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք»,- ասված է հաղորդագրությունում:

Ոստիկանության մեկ այլ հաղորդագրությամբ՝ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքի արդյունքում՝ մարտի 21-ին ինքնակամ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ներկայացել Երևանի Ավանեսովի փողոցի բնակիչ 53-ամյա տղամարդը:

«Նա 2025-ի հունվարի 25-ից հետախուզվում էր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք»,- ասված է հաղորդագրությունում։

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026