
ԱՄՆ-ն վերսկսել է զենքի մատակարարումն Ուկրաինա
Ուկրաինան «դրական ազդանշաններ» է ստանում արևմտյան երկրներից, վերսկսվել են ռազմական օգնության մատակարարումները. հայտարարել է Զելենսկին տեսաուղերձում ։
«Կան բարձր մակարդակից հնչող դրական քաղաքական ազդանշաններ, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից և մեր եվրոպացի դաշնակիցներից. հաղորդագրությունների համաձայն՝ մատակարարումները վերականգնվել են», – ասել է Ուկրաինայի նախագահը:
Նա նշել է, որ ուկրաինական կողմը շարունակի աշխատանքը ամերիկյացի զինվորականների, մասնավորապես՝ Քելլոգի հետ՝ նշելով, որ Ուկրաինան ակնկալում է լուրջ պատժամիջոցների կիրառում Ռուսաստանի նկատմամբ:
Այսօր նաև հայտնի դարձավ, որ ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեն հաստատել է 500 միլիոն դոլարի օգնության ծրագիրն Ուկրաինային: