
Հրդեհը հասել է Քեսաբի հայկական գյուղեր. ABCmedia-ին մանրամասներ են հայտնի
Սիրիայում հրդեհը մոտեցել է Քեսաբի հայաբնակ Դուզաղաջ գյուղին։ Տասնյակ հրշեջներ այնտեղ են, փորձել են մարել կրակը. ABCmedia-ի հետ զրույցում վիճակը ներկայացրել է գյուղի բնակիչներից մեկը, որ չցանկացավ անունը նշենք։
«Վտանգը մեծ էր, որ տներին կհասնի։ Մարդիկ միացել են հրշեջներին, համատեղ ուժերով կանխել են հրդեհի տարածումը։ Փառք Աստծո, զոհեր և վիրավորներ չկան գյուղում»։
Այս պահին ավելի կայուն է, քան երեկ երեկոյան՝ նշել է Դուզաղաջի հայ բնակիչը։ Նրա խոսքով՝ գյուղացիները անորոշ վիճակում են, չգիտեն՝ ի՞նչ անել. մնան գյուղու՞մ, թե՞ համեմատաբար ավելի ապահով տեղ գնան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ անտառային հրդեհ է բռնկվել հայաբնակ Քեսաբի մոտակայքում։