12 Հուլ
2025
38° c ԵՐԵՎԱՆ
30.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լաթաքիայում տարածված հրդեհը հեռու է հայ համայնքից. ABCmedia-ն զրուցել է Ավո Կարպուշյանի հետ

Լաթաքիայում տարածված հրդեհը հեռու է հայ համայնքից. ABCmedia-ն զրուցել է Ավո Կարպուշյանի հետ

Սիրիայի Լաթաքիա նահանգի հյուսիսում տարածված հրդեհը հայ համայնքից բավական հեռու է. ABCmedia-ի հետ զրույցում ասել է համայնքի ներկայացուցիչ Ավո Կարպուշյանը։

«Մենք երեկ շատ անհանգիստ էինք, բայց բարեբախտաբար, կրակը մարվել է։ Հայ համայնքում խուճապ չկա այս պահին, մեր առօրյայով ենք ապրում»,- ասել է Կարպուշյանը։

Չնայած հրդեհը մարել են, բայց վերսկսելու վտանգ կա՝ նշել է Կարպուշյանը։

«Այդ անտառներում պատերազմներից հետո բավական շատ չպայթած արկեր կան, կարծում եմ՝ բնական պայմանները մի կողմից(բարձր ջերմաստիճան), այդ արկերն էլ հավելյալ ազդեցություն են ունեցել հրդեհների տարածմանը։ Միտումնավոր քայլերը բացառում եմ»,- նշել է Լաթաքիայի հայ համայնքի ներկայացուցիչը։

Ընդհանուր վիճակին անդրադառնալով՝ Կարպուշյանը նշել է, որ ֆինանսապես ծանր է նրանց վիճակը, աշխատանք դժվարությամբ են գտնում։ Հայ համայնքից կան մարդիկ, որոնք ուզում են լքել Լաթաքիան։

Ռազմագերիներ