15 Հուլ
2025
28.4° c ԵՐԵՎԱՆ
22.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է սիրիական բանակի ստորաբաժանումներին

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է սիրիական բանակի ստորաբաժանումներին

Այսօր Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է սիրիական բանակի ստորաբաժանումներին. ՑԱԽԱԼ-ի պաշտոնական էջում տեսանյութ է հրապարկվել:

Տեսանյութում երևում են ռազմական տեխնիկայի, այդ թվում՝ շարժվող տրանսպորտային միջոցներին հասցված հարվածները:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը համատեղ հայտարարություն էին տարածել, որում նշել էին, որ հրամայել են իսրայելական բանակին հարվածել Սիրիայի բանակի ստորաբաժանումներին, որոնք մտել էին Սուվեյդա քաղաք՝ փոքրամասնություն կազմող դրուզների հետ բախումներով պայմանավորված:

Դրուզները արաբախոս առանձին էթնոկրոնական խումբ են, որի անդամները բնակվում են Սիրիայում, Լիբանանում, Իսրայելում և Հորդանանում: Երեկ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ Իսրայելը մտադրված է պաշտպանել դրուզական փոքրամասնությանը:

Ռազմագերիներ