11 Փտր
2026
2° c ԵՐԵՎԱՆ
-1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը կխոչընդոտի ԱՄՆ-ի առաջարկած տրանսպորտային միջանցքի կառուցումը Հարավային Կովկասում. Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթի

Իրանը կխոչընդոտի ԱՄՆ-ի առաջարկած տրանսպորտային միջանցքի կառուցումը Հարավային Կովկասում. Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթի

Իրանը Ռուսաստանի հետ կամ առանց վերջինիս օգնության կխոչընդոտի ԱՄՆ-ի առաջարկած տրանսպորտային միջանցքի կառուցումը Հարավային Կովկասում. Tasnim գործակալությանն ասել է Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:

«Իրանը կխոչընդոտի ԱՄՆ-ի առաջարկած տրանսպորտային միջանցքի կառուցումը Հարավային Կովկասում Ռուսաստանի հետ համագործակցությամբ կամ առանց դրա, քանի նոր այդ նախագիծը կսպառնա տարածաշրջանային անվտանգությանը և կփոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզը», – փոխանցում է գործակալությունը պաշտոնյայի խոսքերը։

Ալի Աքբար Վելայաթիի խոսքով՝ նախագիծը վտանգում է ՀՀ ինքնիշխանությունը և միտված է տրոհելու Հայաստանը:

«Թրամփը աղմկալից, սակայն անիմաստ հայտարարություններ է անում. նա կարծում է, որ անշարժ գույքի գործակալ է և կարող է հող վարձակալել։ Արդյոք Հարավային Կովկասը տեր չունեցող տարածաշրջա՞ն է, որ Թրամփը կարող է վարձակալել այն», – նշել է նա:

Ռազմագերիներ