
ՌԴ-ում Հայաստանի քաղաքացու են դատապարտել Ուկրաինայի կողմից պատերազմին մասնակցելու համար
Ուկրաինայի զինված ուժերի կազմում որպես դիպուկահար կռված ՀՀ քաղաքացի Արմեն Բալյանը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտային գաղութում. հայտնում է ՌԴ գլխավոր դատախազությանը։
Դատարանը պարզել է, որ Բալյանը Ուկրաինա է ժամանել 2022 թվականին և կամավոր միացել 124-րդ տարածքային պաշտպանության բրիգադին. մարտական գործողություններին մասնակցելով՝ վարձկանը վաստակել է ավելի քան 2,3 միլիոն ռուբլի։
Նշվում է, որ նա ձերբակալվել է Դոմոդեդովո օդանավակայանում 2024 թվականի հոկտեմբերին։