30 Հուն
2026
-2° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ խորհուրդը ՀՀ-ին 20 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի ՀՀ ԶՈՒ լոգիստիկ կարողությունները բարելավելու համար

ԵՄ խորհուրդը ՀՀ-ին 20 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի ՀՀ ԶՈՒ լոգիստիկ կարողությունները բարելավելու համար

Եվրամիության խորհուրդը Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակում  ընդունել է ՀՀ-ին 20 միլիոն եվրոյի աջակցություն տրամադելու առաջարկը։

Օգնության նպատակն է բարելավել ՀՀ զինված ուժերի լոգիստիկ կարողությունները՝ կենտրոնանալով ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում քաղաքացիական բնակչության պաշտպանության վրա։ Այն նաև կբարձրացնի Հայաստանի դիմադրողականությունը և կարագացնի նրա զինված ուժերի փոխգործակցությունը միջազգային ռազմական առաքելությունների հետ, այդ թվում՝ ԵՄ-ի կողմից տեղակայվողների։

Օգնության միջոցառումը կհիմնվի և կլրացնի 2024 թվականին մեկնարկած շարունակական օգնության միջոցառմանը, որը բաղկացած է տեղակայվող վրանային ճամբարից, և կընդլայնվի մինչև բրիգադի մակարդակի։ Որոշումից հետո այս շրջանակում Հայաստանին տրամադրվող ընդհանուր աջակցությունը կհասնի 30 միլիոն եվրոյի։

Եվրոպական խաղաղության հիմնադրամի այս օգնությունը ևս մի քայլ է դեպի ԵՄ-ի և Հայաստանի միջև անվտանգության և պաշտպանության ոլորտում ավելի սերտ համագործակցություն։ Այս միջոցառմամբ ԵՄ-ը ցույց է տալիս իր հանձնառությունը՝ շարունակելու աջակցել Հայաստանի դիմադրողականությանը, որը նպաստում է ամբողջ տարածաշրջանի կայունությանը, խաղաղությանը և անվտանգությանը։

 

Ռազմագերիներ