21 Մար
2026
15° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թեհրանը դեմ է պատերազմի ժամանակավոր դադարին․ Արաղչի

Թեհրանը դեմ է պատերազմի ժամանակավոր դադարին․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հարցազրույց է տվել ճապոնական Japantimes-ին ու խոսել Հորմուզի նեղուցի, հրադադարի և այլ հարցերի մասին։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝  պաշտոնյան ասել է, որ Իրանը պատրաստ է թույլ տալ, որ ճապոնական նավերը անցնեն Հորմուզի նեղուցով, և արդեն բանակցություններ են ընթանում այդ հարցով։

«Պատերազմից հետո Պարսից ծոցի երկրները պետք է նոր կանոններ մշակեն Հորմուզի նեղուցով անցնելու համար՝ Իրանի և տարածաշրջանի շահերին համապատասխան»,- նշել է նա։

Աբբաս Արաղչին, անդրադառնալով ժամանակավոր հրադադարի մասին խոսակցություններին, ընդգծել է՝ Թեհրանը դեմ է ռազմական գործողությունների ժամանակավոր դադարին։ «Պատերազմը պետք է ավարտվի ամբողջովին»,- հավելել է նա։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ