26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը

ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը։ Հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերի օգնականի տեղակալ, Կովկասում և Կենտրոնական Ասիայում Դաշինքի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

«Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավմանը։ Մենք նաև աջակցում ենք այս գործընթացում Եվրամիության և Միացյալ Նահանգների ջանքերին, երկու երկրների ձեռնարկած միջոցառումներին»,- ասել է Կոլոմինան։

Կոլոմինան հիշեցրել է, որ վերջերս Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական հանդիպման ժամանակ հանդիպել է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։