
ICE գործակալը սպանել է Կոլումբիայի քաղաքացու
ԱՄՆ ներգաղթի և մաքսային հսկողության ծառայության (ICE) աշխատակիցը Մեյն նահանգում կրակել է Կոլումբիայի քաղաքացու վրա՝ սպանելով նրան․ գրում է BBC-ն։
Նշվում է, որ գործակալության աշխատակիցները Մեյն նահանգի Բիդեֆորդ քաղաքում հսկում էին մի հասցե, որտեղ գտնվում էր արտաքսման վերջնական հրահանգ ստացած անձ։
ICE-ի հաղորդմամբ՝ երբ գործակալները փորձել են կանգնեցնել այդ հասցեից հեռացող ավտոմեքենան, «վարորդը փորձել է մեքենայով փախչել դեպքի վայրից, և հանրային անվտանգության նկատառումներով՝ ծառայության աշխատակիցներից մեկը կրակ է արձակել»։ Գործակալությունը հավելել է, որ կրակոցից տուժել է ավտոմեքենայի վարորդը։
ICE-ն, սակայն, չի պարզաբանել՝ ինչն էր ծառայության աշխատակցին ստիպել մտածել, որ հանրային անվտանգության համար ռիսկ կար։
Քաղաքացուն սպանած աշխատակիցը մինչև քննության ավարտը ժամանակավորապես հեռացվել է ծառայությունից։
Հիշեցնենք, որ դեպքից մեկ շաբաթ առաջ գործակալությունը Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում սպանել էր մեկ այլ միգրանտի։


