11 Օգս
2026
28° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիայում խոշորագույն ատոմակայանի էներգաբլոկների աշխատանքը խափանվել է մեդուզաների պատճառով

Ֆրանսիայում խոշորագույն ատոմակայանի էներգաբլոկների աշխատանքը խափանվել է մեդուզաների պատճառով

Ֆրանսիական EDF էներգետիկ ընկերությունը ստիպված է եղել կանգնեցնել Ֆրանսիայի հյուսիսում գտնվող «Գրավլին» ատոմակայանի 3 ռեակտորի աշխատանքը՝ կայանի ֆիլտրման համակարգերում մեդուզաների զանգվածային հոսքի պատճառով. հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ընկերությանը հղումով։

«Օգոստոսի 10-ին ատոմակայանն ակտիվացրել է անհրաժեշտ անվտանգության միջոցառումները՝ մեդուզաների զանգվածային հոսքի պատճառով», – նշվում է հայտարարության մեջ։

Երեք էներգաբլոկներ ավտոմատ կերպով անջատվել են, իսկ չորրորդի հզորությունը նվազել է։ Կայանն ունի 6 ռեակտոր, որոնցից հինգերորդը նախկինում փակվել էր պլանային տեխսպասարկման համար, մինչդեռ վեցերորդը շարունակում է աշխատել։

Այս ատոմակայանը նախկինում նմանատիպ խնդրի էր բախվել մեկ տարի առաջ, երբ 4 ռեակտոր ավտոմատ կերպով անջատվել էր մեդուզաների ներխուժման պատճառով։

Ինչպես նշել է BFMTV-ն, օվկիանոսի ջերմաստիճանի բարձրացումը և չափից շատ ձկնորսությունը նպաստում են ափամերձ շրջաններում մեդուզաների ամառային բազմացմանը։

Դեպքը տեղի է ունեցել Ֆրանսիայի ատոմակայաններում էլեկտրաէներգիայի արտադրության ռեկորդային կրճատումների ֆոնին՝ շոգի և երաշտի պատճառով։ Օգոստոսի 9-ին Ֆրանսիայի ատոմային էներգիայի հզորության 15.6%-ը անհասանելի էր այս խնդրի պատճառով, ինչն ամենաբարձր մակարդակն է 2015 թվականից ի վեր, երբ EDF-ը սկսել է հրապարակել նման տվյալներ: Ատոմային էներգաբլոկների աշխատանքը սահմանափակվում է գետերի բարձր ջերմաստիճանի և գետերի մակարդակի անկման պատճառով. ատոմակայանները գետի ջուրն օգտագործում են իրենց սարքավորումները սառեցնելու համար:

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026