
«Իսկապե՞ս»․ Իրանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցներին
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ի իր էջում կոշտ է արձագանքել Միացյալ Նահանգների կողմից Իսլամական Հանրապետության դեմ կիրառված նոր պատժամիջոցներին։
Նախարարը նշել է, որ 47 տարվա սահմանափակող միջոցառումներից հետո Միացյալ Նահանգներն Իսրայելի կողմից պատերազմ է սկսել Իրանի դեմ։ Նա ընդգծել է, որ հետևանքներն աղետալի են եղել Ամերիկայի համար, այդ թվում՝ համաշխարհային ասպարեզում նրա դիրքի համար։
Արաղչին հավելել է, որ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն չի կարողացել հասնել իր նպատակներին պատժամիջոցների կամ պատերազմի միջոցով, Վաշինգտոնի «նոր» որոշումն էր Իրանի դեմ ավելի սահմանափակող միջոցներ կիրառել։
«Իսկապե՞ս», – հարցրել է Իրանի արտաքին գործերի նախարարը։


