27 Դեկ
2024
0.5° c ԵՐԵՎԱՆ
0.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կիևը Բաքվին առաջարկել է ռուսական գազի փոխարինման սխեմա

Կիևը Բաքվին առաջարկել է ռուսական գազի փոխարինման սխեմա

Կիևը Բաքվի հետ քննարկում է առանց Ռուսաստանի մասնակցության Եվրոպա գազի մատակարարման այլընտրանքային սխեմա, հայտնում է РБК Ուկրաինան։

Հրապարակման համաձայն՝ կողմերը քննարկում են Ուկրաինայի տարածքով ադրբեջանական գազ մատակարարելու հարցը, սակայն դա դեռ դժվար է բանակցություններ անվանել, քանի որ կողմերից ոչ մեկից կոնկրետ առաջարկներ չեն եղել։

Որոշ երկկողմ հանդիպումներում թեման շոշափվում է, բայց մանրամասն ոչինչ չի քննարկվում»,- ասել է բնական վառելիքի մատակարարումների քննարկման գործընթացին ծանոթ աղբյուրը։

Կիևից խորհրդակցությունների հիմնական մասնակիցը Ուկրաինայի «Նավթոգազն» է, և այդ թեման քննարկվում է նաև կառավարության մակարդակով հանդիպումներում։ Այս պահին, ըստ աղբյուրների, հնարավոր համագործակցության հայեցակարգը կտրուկ փոխվել է՝ ուկրաինական կողմն այլևս չի խոսում տարանցման մասին, այլ առաջարկում է այլընտրանքային տարբերակ, որն իրավաբանորեն տարանցիկ չի համարվի։ Ինչպես նշում է РБК-ն, դրա էությունն այն է, որ գազի սեփականատերը նախ այն պարզապես մղում է «Նավթոգազ»-ի հսկողության տակ գտնվող ստորգետնյա պահեստներ, իսկ հետո կարող է օգտագործել այն իր հայեցողությամբ։

Նման առաջարկներ Բաքվին ու Բրատիսլավային եղել են մի քանի ամիս առաջ։ Եթե Ադրբեջանը գազ մղի, ապա նա կկարողանա այն վաճառել բորսայում կամ պայմանագրերով ԵՄ երկրներին։ Եթե Սլովակիան համաձայնի այս սխեմային, նա կկարողանա գազ գնել Ուկրաինայի և Ռուսաստանի սահմանին կամ Ադրբեջանից Ռուսաստանի Դաշնություն մուտքի կետում, այն մղել Ուկրաինայի պահեստարաններ, ապա օգտագործել այն կամ վաճառել: