ԱՄՆ-ն նախապես տեղեկացվել է ՌԴ-ի կողմից «Օրեշնիկ» հրթիռի արձակման մասին. Պենտագոն
ԱՄՆ-ն Ռուսաստանից նախապես ծանուցում է ստացել Ուկրաինայի տարածք առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ հրթիռի արձակման մասին․այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։
«Միացյալ Նահանգներն արձակումից կարճ ժամանակ առաջ նախազգուշացվել է միջուկային ռիսկի նվազեցման ալիքների միջոցով», – ասել է նա նոյեմբերի 21-ին կայացած ճեպազրույցում:
Պենտագոնի ներկայացուցիչը նաև հայտնել է, որ Ռուսաստանի կողմից բալիստիկ նոր հրթիռի արձակումն, «անշուշտ, մտահոգում է մեզ»։