Աշխարհը պետք է արձագանքի Ռուսաստանի կողմից Ուկրաինայում նոր տեսակի հրթիռների կիրառմանը․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ աշխարհը պետք է արձագանքի Ռուսաստանի կողմից նոր տեսակի բալիստիկ հրթիռ արձակելու քայլին․ գրում է BBC-ն։
Զելենսկին մեղադրել է Ռուսաստանի նախագահ Վալդիմիր Պուտինին «սաստիկ էսկալացիայի համար»։
Պուտինն իր հերթին նշել է, որ այդ որոշումը կայացվել է ի պատասխան Ուկրաինայի հարվածի, որն իրականացրել է արևմտյան հեռահար սպառազինությամբ։
Հիշեցնենք, որ հանրությանն ուղղված հեռուստաուղերձում Պուտինը զգուշացրել է, որ Ռուսաստանի զիված ուժերը կարող են հարվածել այն արևմտյան երկրների ռազմական օբյեկտներին, որոնք թույլ են տվել իրենց զենքերի օգտագործումը Ռուսաստանի դեմ։